Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-ամյակին նվիրված համերգաշարի գալա համերգը սպասվում է ապրիլին: Մանրամասներին շուտով կարելի է տեղեկանալ ֆիլհարմոնիկի պաշտոնական կայքէջում՝ www.apo.am, և Filharmonik հավելվածում: Վերջինիս միջոցով շուտով հնարավոր կլինի գնել էլեկտրոնային տոմսեր, ինչպես նաև լսել համերգները ուղիղ հեռարձակվող ռադիոյով: Առաջիկայում` մարտի 4-ին, ՀԱՖՆ-ն սկսում է Յոհաննես Բրամսի սիմֆոնիկ ստեղծագործությունների շարքը՝ ներկայացնելով մեծ կոմպոզիտորի թիվ 1 սիմֆոնիան և Կրկնակի կոնցերտը՝ ջութակի և թավջութակի համար: Նվագախումբը կհյուրընկալի երկու փայլուն մենակատարների՝ ջութակահար Տոմաշ Տոմաշևսկուն (Լեհաստան) և թավջութակահար Արթուր Հորնիգին (Գերմանիա):